Տղամարդը խեղդվել է խաղող ուտելիս

Տղամարդը խեղդվել է խաղող ուտելիս

Մոսկվայի Խորոշեւսկայա շրջանում տղամարդը սուպերմարկետից խաղող է գնել եւ ճանապարհին որոշել համտես անել։ Ուտելիս էլ անակնկալ կերպով շնչարգելություն է սկսվել նրա մոտ ու տղամարդը մահացել է։ Այս մասին հայտնում է «ՄԱՇ» ալիքը։

Դեպքի վայր ժամանած բժիշկները միայն կարողացել են արձանագրել մահվան հանգամանքը։ Տղամարդը մահացել է մեխանիկական ասֆիկսիայից։ Դեպքի մանրամասները պարզվում են։