Ա՜յ հիմա ասֆալտին պառկի ու թույլ մի տուր, որ երկրիդ վրով անցնեն․․․

Ա՜յ հիմա ասֆալտին պառկի ու թույլ մի տուր, որ երկրիդ վրով անցնեն․․․

2018- ին մի ամբողջ ժողովուրդ էիր «խելքահան արել, ասֆալտներին փռել»՝ ճանապա՜րհ էիր փակում քո արևին։ Ու՞մ դեմ էիր ճանապարհ փակում՝ հայի՜․․․ Պառկում էիր գետնին ու քոնոնցով՝ աղանդավորականներով,  սորոսականներով ոտքներդ զարկում էիք գետնին՝ վեր չենք կենալու տեղներիցս, մինչև Նիկոլին աթոռի չնստցնեք։ 

Հիմա նույն մեթոդով ես աշխատում։ Մարդկանց տան ճանապարհն ես փակում ու ասում՝ լքե՜ք ձեր տները, լքե՜ք ձեր հողը ու անարատ հանձնեք թշնամուն։ Նման բան չի եղել, երբ պետական մակարդակով հայտարարեն, որ ձեր տան մի սյունն անգամ եթե վնասեք, փոխհատուցում չեք ստանա։ Սա ի՞նչ է նշանակում։ Այսինքն մտնողը նման տուն չի՞ ընդունի։ Ի՞նքն է տների համար  այդ մի քանի կոպեկները վճարում։ Տան վճա՞ր եք թշնամուց վերցնում։ Իսկ երկրի՞, հողի՞ մասին մտածե՞լ եք։ Ձեզ թվում է՝ տնե՞ր եք հանձնում․․․ 

Ա՜յ հիմա  ասֆալտին պառկի ու թույլ մի տուր, որ երկրիդ վրով անցնեն․․․ Ասֆալտին պառկելու ու ոտքերդ թափահարելու փորձն ունես, ընկերներդ էլ նույն գենետիկան ունեն, քեզ չեն լքել։ Նրանց հավաքի՜ր ու պառկի՜ր գետնին։  Ինչպես 2018-ին, հիմա էլ ճղճղա՝ իմ հպարտ քաղաքացուն տնից մի վռնդե՜ք․․․ Կենդանության, դիմադրության մի նշույլ ցույց տուր, վաղը թշնամին քո վրո՜վ է անցնելու։ Ու գիտե՞ս ինչի համար, որ այդքան հեշտ երկիրդ հանձնում ես իրեն․․․