ԱԺ նիստ է ընթանում. ի՞նչ հարցեր են օրակարգում
Այսօր՝ փետրվարի 28-ին, մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստ:Օրկարգում ընդգրկված է 28 հարց: Այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորի, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրություն հարցերը։
ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Բալայանի թեկնածությունը:
ՀՀ կառավարությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:
ՀՀ կառավարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:
Կարծիքներ