Բանավոր խնդրել եմ քաղաքապետի համաձայնությունը`այլ աշխատանքի տեղափոխվելու համար

Բանավոր խնդրել եմ քաղաքապետի համաձայնությունը`այլ աշխատանքի տեղափոխվելու համար

Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը գրել է․

«Որոշ լրատվականների՝ կեղծիք ու բամբասանք տարածելու մոլուցքը հասել է երեւակայության գագաթնակետին:

Զարմանում եմ, որ մինչև հիմա Ալ Քաիդայում անդամակցություն մեզ չեն «մեղսագրել»: 

Ազատման դիմում չեմ ներկայացրել, ընդամենը բանավոր խնդրել եմ քաղաքապետի համաձայնությունը` այլ աշխատանքի տեղափոխվելու համար: 
Սպասում եմ պարոն քաղաքապետի որոշմանը:

Այնպես որ, ցավում եմ պարոնայք, էլի նորմալ վաճառվող սենսացիա չեք ունենա»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մենք գրել էինք, որ մենք տեղեկություններ ենք ստացել, որ Վահագն Վերմիշյանի գործով անցնում է նաեւ Երեւանի փոխքաղաքապետերից Հայկ Սարգսյանը, նույն այդ տեղեկություններով՝ հենց Սարգսյանն է վերահսկել շինարարական ոլորտը։

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ փոխքաղաքապետից։ Ի պատասխան ասաց՝ ինքը նման տեղեկություն չունի, հավանական էլ չի համարում որեւէ փոխքաղաքապետի ներգրավվածությունն այդ գործին։

Հարցին՝ ինքը որեւէ առնչություն չունի՞, նշեց․ «Ոչ, եւ այսքանով ավարտենք դատարկ խոսակցությունը»։