Թե ինչու են բոլոր ազգային փոքրամասնություններն «Իմ քայլում»

Թե ինչու են բոլոր ազգային փոքրամասնություններն «Իմ քայլում»

 Որպես ազգային փոքրամասնություն պատգամավորական մանդատ ստացած Կնյազ Հասանովը պատմում է, թե ինչպես ստացվեց, որ նախկին 4 ազգային փոքրամասնություններից իրենք բոլորն անցան «Իմ քայլից», ոչ թե այլ կուսակցություններից։ «Դա պայմանավորված է նրանով, որ Դոնթեի բանաձև կա, էլի, ով որ շատ է տանում՝ ըստ մանդատների, տոկոսի․․․ Էն ժամանակ (2017-ի ընտրություններում) Հանրապետականն առաջինը տարավ եզդիներին, հետո Բարգավաճը տարավ ռուսին` իրենց ռուսին, Հանրապետականի ռուսը դուրս մնաց։ Իսկ այս անգամ, քանի որ «Լուսավոր Հայաստանը» , բանy  էդքան տոկոսներ չհավաքեցին, իսկ Իմ քայլը» հավաքեց 70 տոկոս, մենք իրենցով ենք։ 70 տոկոսը բաժանիր 4 մասի, ամեն մի մի ազգային փոքրամասնությունն ուներ 18 և մի քիչ ավելի տոկոս, իսկ Բարգավաճը» 8 տոկոս էր, իրա մոտի ռուսը կամ քուրդը կամ ասորին չանցան, քանի որ իրենք բարձր տոկոս չստացան։ Բոլորն անցան Իմ քայլը »-ով, դրա համար էլ այդպես եղավ »,-ասում է Կնյազ Հասանովը։ Հիշեցնենք, որ եզդի համայնքը կներկայացնի Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուստամ Բակոյանը, ասորի համայնքը՝ Արսեն Միխայլովը: Քրդական համայնքը Կնյազ Հասանովը, իսկ ռուսականը՝ Ալեքսեյ Սանդիկովը: ԸՕ-ի 95-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ պատգամավորների 4 մանդատ բաշխվում է ազգային փոքրամասնության ներկայացուցիչների միջև` ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին 4 ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրին մեկ մանդատ սկզբունքով: Հիշեցնենք, որ Կնյազ Հասանովը ամենաավագ պատգամավորն է այս ԱԺ-ում  և այս անգամ էլ որպես ԱԺ ամենաավագ պատգամավոր կվարի ԱԺ նիստը՝ նախքան ԱԺ նախագահի ընտրությունը։