Միայն սա բավարար է հրաժարականի ու տրիբունալի համար

Միայն սա բավարար է հրաժարականի ու տրիբունալի համար

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Զարգացնելով արդեն երկրորդ անգամ հնչող այն արդարացումը, որ եթե ես առանց պատերազմ հող հանձնեի ասելու էիք Նիկոլ դավաճան ու համադրելով իր իսկ գրառման տակ եղած արձագանքները, որոնք մեղադրում են նրան դավաճանության մեջ, առաջարկում եմ ֆիքսել հետեւյալը.

նա կարող էր հանձնել յոթ շրջանը (ընդունենք դրա շուրջ եղել է համաձայնություն, չնայած դա էր դեռ պետք է հասկանալ) պիտակավորվել դավաճան ինչպես հիմա, եւ մենք կունենայինք Հադրութը, չէինք ունենա հազարավոր զոհեր, անհետ կորածներ, վիրավորներ, բարոյալքված բանակ ու թեւաթափ հասարակություն, քայքայված տնտեսություն։

Միայն սա բավարար է հրաժականի ու տրիբունալի համար։ Առաջարկում եմ սա ընդունել որպես ինքնախոստովանական
ցուցմունք ու գնալ առաջ...»։