CNN-ի աչքից չեն վրիպել Ա․ Սարգսյան-Ջո Բայդեն շշուկով ասված խոսքերը

CNN-ի աչքից չեն վրիպել Ա․ Սարգսյան-Ջո Բայդեն շշուկով ասված խոսքերը

Մյունխենում Անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կարճատև հանդիպումն ու զրույցը ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ հայտնվել է համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

CNN-ը պատրաստաած ռեպորտաժից երևում է, թե ինչպես է Ջո Բայդենը, դիմելով ՀՀ նախագահին, ասում․ «Ողջույն, պարոն նախագահ, կներեք, Ձեր կողքով անցա»,- ասել է Ջո Բայդենը, ինչին Արմեն Սարգսյանը կատակով պատասխանել է. «Դուք չեք կարող իմ կողքով անցնել»։

Ապա Արմեն Սարգսյանն ու Ջո Բայդենը հետաքրքվում են միմյանց որպիսությամբ, փոխանակվում՝ այցեքարտերով, (ավելի ճիշտ՝ Արմեն Սարգսյանը վերցնում է Բայդենինը ու ասում, որ հետը չունի), ինչից հետո ՀՀ նախագահը շշուկով հարցնում է, թե պատրաստվու՞մ է առաջադրվել ԱՄՆ նախագահական ընտրություններին։

Պատասխանը՝ շատ ցածր լսվող շշուկ և գլխի դրական ժեստիկուլացիա։