Դպրոցների և մանկապարտեզների աշխատանքները չեն դադարեցվի․ ԱՆ

 Դպրոցների և մանկապարտեզների աշխատանքները չեն դադարեցվի․ ԱՆ

Առողջապահության նախարարությունն անդրադառնալով դպրոցների և մանկապարտեզների աշխատանքները դադարեցնելու մասին համացանցում տարածված լուրերին, ֆեյսբուքի իր էջում գրառում է արել․ 

«Համացանցում ակտիվ կեղծ տեղեկատվություն է տարածվում, թե իբր հրահանգվել է դպրոցների և մանկապարտեզների աշխատանքները դադարեցնել 10 օրով: Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»: