Ամսական 375 դոլար՝ Եվրոպայում ապաստանած մեկ ուկրաինացու հաշվով 

Ամսական 375 դոլար՝ Եվրոպայում ապաստանած մեկ ուկրաինացու հաշվով 

Ամսական 375 դոլար, կամ՝ 157 հազար 500 դրամ են ծախսում ուկրաինացիների վրա, եթե նկատի առնվի, որ ԵՄ երկրներում և Մեծ Բրիտանիայում արդեն ապաստան են ստացել 4 միլիոնից մի փոքր ավելի ուկրաինացիներ, իսկ ԱՄՆ իշխանություններն ուկրաինական բյուջեին կհատկացնեն ամսական 1.5 միլիարդ դոլար՝ որպես աջակցություն տնտեսությանը: Փողն ինչ է` թուղթ: Բայց մարդը…

Փաստորեն, բացի նրանից, որ որոշ երկրներ գերշահույթներ են ստանում ռուս-ուկրաինական պատերազմից՝ ծանրաբեռնելով իրենց ռազմական արդյունաբերությունը, լոգիստիկ համակարգերը, հին սպառազինություններից ազատելով պահեստները, նրանք նաև բավական փոքր ծախսերով լուծում են իրենց ժողովրդագրական խնդիրները. Եվրոպայի բնակչությունը մի քանի ամսում մեծացավ 4 մլն. մարդով: Որպեսզի պարզ լինի, թե դա ինչ մեծ թիվ է, բավական է բերել ընդամենը մեկ թիվ: 2021 թվականին ԵՄ բնակչությունը կազմել է 447 միլիոն մարդ, 2018 թվականի համեմատ աճը կազմել է 1.6% կամ՝ 7.1 մլն. մարդ: Այսինքն՝ 2022 թվականի 9 ամսում հավելաճը կազմել է 0.9%:
Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն քանակական կողմին, այլև՝ որակական:

Դե, ուկրաինուհիներ, ուկրաինացիներ, խառն ամուսնություններ, ինչպես նաև բնակչության երիտասարդացում: Ինչպես կասեր Քաջ Նազարը, արյունն ազնվացնում են՝ իրենց, վաղուց արդեն ոչ այնքան ազնվական արյունը փոխարինելով ազնվացեղ ուկրաինացիների արյամբ: 30-40 տարի անց, Եվրոպան ավելի կգեղեցկանա…մտավոր առումով էլ, գուցե, առաջընթաց լինի, որովհետև վերջերս ծերունի Եվրոպան մի տեսակ անտանելի է դարձել:

Լավ, մի՞թե Եվրոպայում չկա մի առաջնորդ, որպեսզի այս ամենի համար հայտնի իր երախտագիտությունը Ռուսաստանին…միայն պատժամիջոցներ, պատժամիջոցներ: Անհասկանալի է, մի խելքը գլխին ուղեղային կենտրոն էլ չկա՞, որ քաղաքական որոշումներ կայացնողներին բացատրի՝ ծովային և միջուկային երկրին անհնար է պատժամիջոցներով ծնկի բերել: 
Անհավանական է, բայց թվում է, թե ԵՄ-ի «խնդրանքով» է Ռուսաստանը երկարաձգել հատուկ ռազմական գործողության ժամկետը: Եվս մեկ տարի, և ԵՄ-ը դուրս կգա «ժողովրդագրական փոսից»: 

Գագիկ Վարդանյան