Սպասում են ու սպասում. ավելի քան 1300 հայկական բեռնատար՝ Վերին Լարսի անցակետում

Սպասում են ու սպասում. ավելի քան 1300 հայկական բեռնատար՝ Վերին Լարսի անցակետում

Ավելի քան 1300 հայկական բեռնատարներ գտնվում են Վերին Լարսի ռուս-վրացական սահմանում և սպասում են իրենց էլեկտրոնային հերթին, ասվում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքում:

Ըստ վերջին տվյալների` ընդհանուր առմամբ, հերթում գրանցված է ավելի քան 4,4 հազար մեքենա:
Օգոստոսի 5-ի տվյալներով՝ Վրաստան մտնելու համար էլեկտրոնային հերթում գրանցվել է 2 հազար 465 բեռնատար:

Ավելի վաղ Հյուսիսային Օսեթիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն հայտնել էր, որ պետական սահմանին տարանցիկ ավտոտրանսպորտի կուտակման պատճառով հանրապետությունում բարձր պատրաստության ռեժիմ է սահմանվել, որի շրջանակներում բեռնատարների մուտքը տարածաշրջան սահմանափակված է մինչև կայանատեղիների ազատումը։