«Հրապարակ». Քաղաքացիական բախումների տանելու հստակ ճանապարհ

«Հրապարակ». Քաղաքացիական բախումների տանելու հստակ ճանապարհ

Քաղաքական դատավարությունների ժամանակ հանդարտ մթնոլորտ ապահովելն իշխանությունների խնդիրն է։ Սակայն ո՛չ գործող իշխանությունը, ո՛չ նախկինները չեն նպաստում համերաշխության հաստատմանը։ Ավելին՝ ոմանք կոչ են անում գնալ դատարանի մոտ եւ ակցիաներ անել՝ իմանալով, որ այնտեղ են լինելու նաեւ «հակընդդեմ» կողմի ներկայացուցիչները։ Սա քաղաքացիական բախումների տանելու ստույգ ճանապարհ է։ Եվ պատահական չէ, որ երեկ քոչարյանականները ծեծի ենթարկեցին Քոչարյանի հասցեին ռեպլիկներ արձակած քաղաքացուն, ով հայտնվեց հիվանդանոցում։