Եկեք պարզապես փորձենք պարզաբանել մի շատ կարևոր հարց

Եկեք պարզապես փորձենք պարզաբանել մի շատ կարևոր հարց

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը գրել է․

«Եկեք մի կողմ թողնենք քաղաքականությունը և
պարզապես փորձենք պարզաբանել մի շատ կարևոր հարց:

Տեսեք, իշխանությունները միշտ ամեն առիթով ու անառիթ ամեն անկյունում գոռում են, որ
վստահություն են ստացել ժողովրդի 80 տոկոսից:

Լավ... հիմա եկեք մի փոքր խորանանք և փորձենք պարզենք վստահության մանդատի այսօրվա իրական պատկերը:

Միայն ընդհանուր հարցեր և բոլորը՝ առանց քաղաքական ենթատեքստի:

Արդյո՞ք ժողովուրդը համամիտ է այն գաղափարախոսության հետ, որը
կառավարությունը քարոզում է կոնկրետ օրինակներով:

1. Համաձա՞յն եք, որ դպրոցներում կրճատեն «Հայ եկեղեցու պատմություն»
առարկան:
Իմ պատասխանը` ոչ

2. Համաձա՞յն եք, որ ներկայիս ծանր սոցիալական իրավիճակում հայկական
բանկերը թողնեն տոկոսադրույքները և վարկավորման պայմանները անփոփոխ:
Իմ պատասխանը` ոչ

3. Համաձա՞յն եք, որ դպրոցներում կամ նախադպրոցական հաստատություններում
երեխաները տեղեկություններ ստանան սեռական կյանքի մասին, կամ դաստիարակվեն
սեռական դաստիարակության տեսության համաձայն:
Իմ պատասխանը` ոչ

4. Համաձա՞յն եք, որ Հայաստանը միանա Լանզարոտի կամ Ստամբուլի կոնվենցիայի
տիպի կոնվենցիաներին:
Իմ պատասխանը` ոչ

5. Համաձա՞յն եք, որ Հայաստանում բարձրանան հասարակական տրանսպորտի գները:
Իմ պատասխանը` ոչ

6. Համաձայն եք, որ Հայաստանում ընդունվեն օրենքներ, որոնք երաշխավորում են
նույնասեռականների կամ սեռական փոքրամասնությունների այլ ներկայացուցիչների
հատուկ իրավունքները:
Իմ պատասխանը` ոչ

7. Համաձա՞յն եք, որ Հայաստանում ավելանա գույքահարկը:
Իմ պատասխանը` ոչ

8. Համաձա՞յն եք այն տուգանքների հետ, որոնք երկրում ներդրվել են վերջերս:
Իմ պատասխանը` ոչ

9. Համաձա՞յն եք, որ արցախյան հիմնախնդրի լուծումը պետք է ընդունելի լինի
ոչ միայն հայ ժողովրդի, այլև ադրբեջանցիների համար:
Իմ պատասխանը՝ արցախյան հիմնախնդրի լուծումը պետք է ընդունելի լինի հայ
ժողովրդի համար, մնացածն ինձ չի հետաքրքրում:

10. Համաձա՞յն եք, որ Հայաստանում իշխանությունները որոշեն, թե որ
քաղաքական ուժն է մասնակցելու ընտրություններին, իսկ ով՝ ոչ:
Իմ պատասխանը` ոչ

... այս հարցերի պատասխանները հստակ ցույց կտան կառավարության հանդեպ
վստահության իրական մակարդակը և մարդկանց իրական վերաբերմունքը իշխող
կուսակցության կողմից տարվող քաղաքականության նկատմամբ»: