Կառավարության շենքից «անհետացան» Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի գյուղապետերը (տեսանյութ)
Քիչ առաջ, ավարտվեց Մհեր Գրիգորյանի և Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարների հանդիպումը։ «Հրապարակը» ֆիքսել էր՝ ինչպես են համայնքապետերը դուրս գալիս և վերցնում իրենց անձնագրերը։ Սակայն, նկատելով լրագրողերին, համայնքապետերին տարան այլ ուղղությամբ։
Ավելի ուշ պարզվեց, որ նրանց նստեցրել են կառավարության մեքենաներն ու տարել այնպես, որ նրանք չկարողանան տեսնել լրագրողներին և պատմեն հանդիպման մանրամասները։
Մանրամասն՝ տեսանյութում։
Կարծիքներ