Մոտ 80 զոհ եւ ավելի քան 4000 վիրավոր․ Բեյրության պայթյունի սարսափելի հետեւանքները

Մոտ 80 զոհ եւ ավելի քան 4000 վիրավոր․ Բեյրության պայթյունի սարսափելի հետեւանքները

Ունեցած վերջին տվյալների համաձայն՝ նախօրեին Բեյրութի նավահանգստում որոտացած պայթյունի հետեւանքով զոհվել է մոտ 80 մարդ, վիրավորվել ավելի քան 4000 մարդ։ Այս մասին հայտնում է արաբական Al Jazeera-ն, վկայակոչելով Լիբանանի Առողջապահության նախարարության հրապարակած տեղեկությունները։ Կան նաեւ անհետ կորածներ։

Հիշեցնենք, որ պայթյունը մեծ վնաս է հասցրել նաեւ հայկական թաղամասերին։ Զոհերի շարքում է հայազգի քաղաքական գործիչ Նազար (Նիզար) Նաջարյանը։ Վնասվել է նաեւ Անթիլյասի մայրավանքը։ Բեյրութը հայտարարվել է աղետի գոտի։