Կիպրոսում 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված հայերի հիշատակին ծառեր են տնկվել

Կիպրոսում 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված հայերի հիշատակին ծառեր են տնկվել

Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված հայերի հիշատակին Կիպրոսի Հանրապետության Ստրովոլոս քաղաքում ծառեր են տնկվել: 

Տեղեկանում ենք կիպրական «Համերաշխության շարժում» կուսակցության առաջնորդ, Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսի թվիթերյան հրապարակումից։ Կիպրացի քաղաքական գործիչը հրապարակված լուսանկարներին կից սփյուռքահայերենով գրառում է կատարել։ «Այսօր 9/4/21, Ալիլենկիի Շարժումին, Սթրովոլոսի Քաղաքապետին եւ Կիպրոսի Հայ համայնքի ներկայացուցիչներու հետ, ծառեր տնկեցինք ի յիշատակ Հայ հերոսներուն որոնք նահատակուեցան Արցախի պայքարի ճամբուն վրայ։
Վալերիոս Տանիիլիտիս», - գրել է կին գործիչը։

«Գրիք Սիթի Թայմզ» կայքը երեկ գրել է, որ «Համերաշխություն շարժում» քաղաքական կուսակցությունն ու Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեաս Պապաչարալամբուսը Կիպրոսի հայ համայնքի անդամների հետ միասին են այգու բացումը կատարել։