Եվրախորհրդարանը Նավալնիին շնորհել է Սախարովի անվան մրցանակ

Եվրախորհրդարանը Նավալնիին շնորհել է Սախարովի անվան մրցանակ

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին արժանացել է Անդրեյ Սախարովի անվան մտքի ազատության մրցանակին: Մրցանակը նրան շնորհել է Եվրախորհրդարանը: Այս մասին հայտնում է Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, գրում է vesti.ru-ն:

Դափնեկիրը ստանում է դիպլոմ, ինչպես նաև 50 000 եվրոյի չեկ:

Մրցանակը տրվում է այն մարդկանց, որոնք բացառիկ ներդրում են ունեցել մարդու իրավունքների համար պայքարում: Այն ստեղծվել է Եվրախորհրդարանի կողմից դեռ 1988 թվականին: Մրցանակը կոչվում է ի պատիվ խորհրդային ֆիզիկոսի, ինչպես նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովի: