Կալանավորներին ազատ են արձակել հրդեհաշիջմանն օգնելու համար

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ-ում ավելի քան 900 բանտարկյալներ ազատ են արձակվել՝ Լոս Անջելեսում զանգվածային հրդեհների մարման աշխատանքում մասնակից լինելու համար. Մի քայլ, որը քննադատության է ենթարկվել ռիսկային գործի դիմաց ցածր աշխատավարձի պատճառով։
Անցած երեքշաբթի օրը Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում բռնկված զանգվածային հրդեհը խլել է առնվազն 24 մարդու կյանք և տասնյակ հազարավոր մարդկանց ստիպել տարհանել իրենց տները։ Սարսափելի միջադեպ, որը Ամերիկան դեռ չի կարողացել վերահսկել և միևնույն ժամանակ հսկայական ֆինանսական վնաս է պատճառել՝ մարդկանց և հոլիվուդյան դերասանների տների ու շքեղ մեքենաների հրկիզումից մինչև նրանց ունեցվածքի կողոպուտը։
Ինչպես գրում է Pars Today-ը, «Նյու Յորք Թայմս» թերթը, վկայակոչելով «Կալիֆորնիայի ուղղիչ և վերականգնողական դեպարտամենտը» մի զեկույցում գրում է.-«Քանի որ անտառային հրդեհը արագորեն տարածվում է, Կալիֆորնիա նահանգը դիմել է բանտարկյալներին՝ հրդեհի մարման աշխատանքում մասնակցելու համար»:
Անդրադառնալով ամերիկյան այս նախագծին և դրա դեմ ուղղված քննադատություններին, ամերիկյան այս լրատվամիջոցը հայտնում է.-«Բանտային բարեփոխումների ակտիվիստները հիմնականում դեմ են արտահայտվել այդ ծրագրին: Նրանք պնդում են, որ բանտարկյալները հաճախ ստանում են ավելի քիչ, քան Կալիֆորնիայի նվազագույն ժամային աշխատավարձը ամբողջ օրվա աշխատանքի դիմաց: Եվ շատ բանտարկյալներ ազատ արձակվելուց հետո չեն կարողանում հրդեհաշիջման աշխատանք գտնել՝ իրենց քրեական անցյալի պատճառով»:
Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միության և Չիկագոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 2022 թվականի զեկույցը ցույց է տվել, որ հինգ տարվա ընթացքում չորս բանտարկված հրշեջներ սպանվել են աշխատանքի ժամանակ, իսկ ավելի քան 1000-ը վիրավորվել են:
Լոս Անջելեսի հրդեհաշիջման աշխատանքի դիմաց բանտարկյալների աշխատավարձի չափը
The New York Times-ը հայտնում է. «Ազատ արձակված բանտարկյալները Կալիֆորնիայի հրդեհաշիջման ճամբարի ծրագրի անդամներ են, որը ղեկավարվում է ուղղիչ դեպարտամենտի, Կալիֆորնիայի անտառտնտեսության և հրդեհային պաշտպանության վարչության և Լոս Անջելեսի հրշեջ վարչության կողմից: Հաղորդվում է, որ նրանք օրական վաստակում են մինչև 10,24 դոլար, գումարած ևս 1 դոլար մեկ ժամում արտակարգ իրավիճակներում»:
Քրեական արդարադատության պաշտպանները կարծում են, որ Կալիֆորնիայի հրդեհաշիջման ճամբարի ծրագիրը, ինչպես բանտարկյալների համար նախատեսված այլ աշխատանքային ծրագրերը, «շահագործում» են բանտարկված մարդկանց:
The New York Times-ը պնդում է. «Բանտարկյալ հրշեջներին վճարվում է նվազագույն աշխատավարձից ցածր, իսկ Կալիֆորնիայում նվազագույն աշխատավարձը կազմում է ժամում 16,50 դոլար։ Նրանք նաև շատ ավելի քիչ են վաստակում, քան նահանգի սեզոնային հրշեջները, որոնք կարող են ամսական 4600 դոլարից ավելի բարձր աշխատավարձ ստանալ: Լոս Անջելեսի հրշեջների աշխատավարձը սկսվում է տարեկան $85,000-ից:
Կալիֆորնիայի իշխանությունների կողմից կիրառված այս ծրագրի համաձայն՝ բանտարկյալների մեծ մասը նաև ժամանակի վարկ է ստանում. Այնպես, որ հրշեջ բրիգադում ծառայության յուրաքանչյուր օրվա համար նրանց պատժից հանվում է 2 օր։
Ամերիկյան այս թերթն ավելացնում է.-«Բանտարկյալ հրշեջները կրում են տարբերվող նարնջագույն համազգեստ։ Բայց կրակը վերահսկելու համար նրանք չեն օգտագործում փողրակներ կամ ջուր: Փոխարենը, նրանք օգտագործում են ձեռքի գործիքներ, որոնք օգնում են մարել հրդեհները, ինչպես նաև ծառայում են որպես օժանդակ անձնակազմ, շտապ օգնության մյուս անձնակազմի կողքին»:
Կարծիքներ