ԱՄՆ-ն չի ցանկանում սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ․ Պենտագոն

ԱՄՆ-ն չի ցանկանում սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ․ Պենտագոն

Պենտագոնում հայտարարել են, որ Միացյալ Նահանգները չունի ցանկություն սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու Ռուսաստանի եւ Չինաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաներից Չարլզ Ռիչարդը՝ Կոնգրեսի Սենատում տեղի ունեցած լսումների ժամանակ։ Նա նաեւ ասել է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում նաեւ ընդլայնել իր միջուկային զինանոցը։

Ամերիկացի պաշտոնյան նկատել է, որ զարմանքի տեղիք է տալիս սպառազինությունների մրցավազքի մասին խոսելը, որովհետեւ եթե ռուսները արդեն 15 տարի արդիականացնում են իրենց ռազմական հնարավորությունները, ամերիկացիները պարզապես երկարաձգում են իրենց զինանոցում եղած համակարգերի պիտանելիության ժամկետը։