Լիոնել Մեսսին կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր սիթիում»

Լիոնել Մեսսին կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր սիթիում»

Արգենտինացի հարձակվող, կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հնարավոր է շարունակի իր կարիերան Անգլիայի առաջնությունում։ Այս մասին գրել է լրագրող Քրիստիան Մարտինն իր թվիթերյան էջում հրապարակած գրառմամբ։ Ըստ լրագրողի, լիովին հնարավոր է, որ մարզիկը պայմանագիր ստորագրի «Մանչեսթեր սիթիի» հետ՝ «Բարսելոնայից» հեռանալուց հետո։ Ուշագրավ է, որ անգլիական ակումբում նա նորից կկարողանա աշխատել Խոսեպ Գվարդիոլայի հետ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էր, որ Մեսսին ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»։