ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգում է․ ԲՀԿ-ականները չեն մեկնել

ԱԺ պատվիրակությունը  Ստրասբուրգում է․ ԲՀԿ-ականները չեն մեկնել

Այսօր կմեկնարկի  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանը։

Հունվարի 24-30-ը Ստրասբուրգ է գործուղվել ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակությունը Ռուբեն Ռուբինյանի ղեկավարությամբ։ Ստրասբուրգ են մեկնել  Վլադիմիր Վարդանյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Սոս Ավետիսյանը եւ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը չեն մեկնել։