«Ես Սամուելն եմ» կարգախոսով ակցիա՝ Փարիզում

«Ես Սամուելն եմ» կարգախոսով ակցիա՝ Փարիզում

Հայ օգտատերերից մեկը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզից լուսանկար է հրապարակել' նշելով, թե ինչ է կատարվում այնտեղ: Փարիզում «Ես Սամուելն եմ» կարգախոսի ներքո ակցիա է անցկացվում ' ի հիշատակ գլխատված ուսուցչի:

Հիշեցնենք, որ երեկ գիշեր Փարիզի մոտակայքում անհայտ անձը գլխատել է ուսուցչի, ով ավելի վաղ դպրոցում ցույց էր տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Սպանությունից  հետո ոստիկանության աշխատակիցները գնդակահարել են կասկածյալին, ով ըստ իր մոտ եղած փաստաթղթերի  ՌԴ քաղաքացի է և ունի չեչենական ծագում։  

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է հանցագործության վայր և նշել՝ գլխատված ուսուցիչը դարձել է ահաբեկչական ակտի զոհ, քանի որ դպրոցում սովորեցրել է ինքնարտահայտման ազատություն։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Դարմանինն այս կապակցությամբ դադարեցրել է իր այցը Մարոկկո և վերադարձել հայրենիք: Մեր հայրենակիցը ցավով է նկատում, որ մի ուսուցիչի համար եվրոպան կարող է այդքան մեծ աղմուկ բարձրացնել, մինչդեռ լռում են, երբ հրեշները հոշոտում են մի ամբողջ ազգի: Նշենք նաև, որ այսօր Ֆրանսիայում մոտ 25 000 հայ ոտքի է կանգնել' նախագահ Մակրոնից պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը և հայ ազգին մենակ չթողնել թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ: