Սիսակ Գաբրիելյանի կինը՝ Փաշինյանի համակուրսեցու փոխարեն

Սիսակ Գաբրիելյանի կինը՝ Փաշինյանի համակուրսեցու փոխարեն

Մենք գրել էինք, որ ՀՀ կառավարությանն առընթեր «Հանրային կապերի եւ տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանն իր ղեկավարած կառույցում իսկական «կադրային ցունամի» է սկսել։ Նա աշխատանքից ազատել է «Հրապարակում» եւ «Մեր օրերի հերոսը» հաղորդումների խմբագիր Ալինա Խուդոյանին, ևս 2 լրագրողի՝ Օֆելյա Կամավոսյանին  եւ Լուսինե Մովսիսյանին, մեկ մոնտաժողի և մեկ օպերատորի։

Բանն այն է, որ նշված մարդիկ «ՊՈԱԿ»-ում աշխատանքի բազմամյա փորձ ունեն, իսկ նրանց փոխարեն հայտնի չէ, թե ովքեր են նշանակվել։ Սակայն, մեզ հաջողվեց պարզել, որ Ալինա Խուդոյանի փոխարեն «Հրապարակում» և «Մեր ժամանակների հերոսը» հաղորդումները խմբագրում է Անի Բաղդասարյանը, որը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կինն է։ Գաբրիելյանն ու Հովհաննես Մովսիսիյանը, ինչպես հայտնի է, երկար տարիներ միասին աշխատել են «Ազատություն» ռադիոկայանում, բացի այդ նրանք համակուսեցիներ են, և որոշ տեղեկություններով Հովհաննիսյանը Սիսակ Գաբրիելյանի և Անի Բաղդասարյանի հարսանիքի քավորն է եղել, սակայն, մեր հարցմանն ի պատասխան, Մովսիսյանը հերքեց դա։ Անի Բաղդասարյանը, ի դեպ, ՊՈԱԿ-ում անում է նույն գործը, ինչ Ալինա Խուդոյանը, սակայն նա ունի փոխտնօրենի հաստիք։ Օֆելյա Կամավոսյանն ու Լուսինե Մովսիսյանը ՊՈԱԿ-ից հեռացել են իրենց դիմումի հիման վրա, սակայն մինչ այդ հստակ իմացել են, որ Հովհաննես Մովսիսյանը չի պատրաստվում իրենց հետ շարունակել աշխատանքային պայմանագրերը։ Օֆելյա Կամավոսյանը, ի դեպ,  այժմ զբաղեցնում է Կրթության և գիտության, սպորտի և մշակույթի նախարարության լրատվական վարչության ղեկավարի պաշտոնը, և այդ պաշտոնին է նշանակվել մրցույթով, Լուսինե Մովսիսյանը Հովհաննես Մովսիսյանի քույրն է, և, ասում են, պարզապես չի ցանկացել աշխատել, իսկ նրա հեռացումը տպավորություն է ստեղծում, որ ամեն բան արդար է, եթե Մովսիսյանը նույնիսկ իր քրոջն է հեռացնում աշխատանքից։

Ինչ վերաբերում է օպերատորին և մոնտաժողին, ապա նրանց հետ միաժամանկ աշխատանքի են ընդունվել ևս մեկ օպարոտր և մոնտաժող, սակայն Մովսիսյանը նախընտրել է կրճատել հների հաստիքը, և նորերի հետ աշխատել։ ՊՈԱԿ-ի ղեկավար Մովսիսյանին հարցրինք, թե ո՞րն է այս կրճատումների պատճառը․ «Կառուցվածքային փոփոխությունները միտված են կառույցի աշխատանքները ավելի արդյունավետ ու որակյալ դարձնելուն»,- պատասխանեց նա։ Մենք խնդրել էինք նաև ուղարկել Անի Բաղդասարյանի կեսագրական տվյալները։ Նա ավարտել է ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի բակալավրն ու մագիստրարտուրան, աշխատել է «Կենտրոն» և «Ար» հեռուստաընկերություններում։