Կառավարությունը խուսափեց պատասխանել Աղվան Վարդանյանի հարցին (տեսանյութ)

Կառավարությունը խուսափեց պատասխանել Աղվան Վարդանյանի հարցին (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին Հայաստան-Թուրքիա փոխադարձ դրական ազդակների թեմայով: 
Մինչ հարցը հնչեցնելը նա ենթադրեց, որ երկու հոգի կարող են պատասխանել իր հարցին.  «Արտգործնախարարը, որն այստեղ չէ, երկրորդը՝ դուք որոշեք»:

Ապա հիշեցրեց, որ. 

Կան 2009 թվականի ցյուրիխյան արձանագրությունները, կա դրանց վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի 2010թ. Հունվարի 12-ի որոշումը: Եւ ՍԴ-ն այդ որոշմամբ կարմիր գծեր է հաստատել, որոնք են`

ա) արձանագրություններով ստանձնվող փոխադարձ պարտավորությունները ունեն բացառապես երկկողմանի բնույթ և չեն կարող վերաբերվել որևէ երրորդ կողմի: Բնականաբար խոսքը Ադրբեջանի մասին է:

բ) Չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին:

գ) Չեն կարող մեկնաբանվել կիրառվել այնպես, որը կհակասի Հայաստանի Հանրապետության անկախության մասին հռչակագրի11-րդ կետի պահանջներին: Այն է՝ ՀՀ-ն սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

Ապա հնչեցրեց հարցը. «Կառավարությունը կարո՞ղ է երաշխավորել, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելիս Սահմանադրական դատարանի հաստատած կարմիր գծերից նահանջ չի արձանագրվելու»:

Աղվան Վարդանյանի այս հարցին, սակայն, կառավարությունր պատասխան չուներ այդ պահին: Ուստի խնդրեցին գրավոր ուղարկել հարցը:

Աղվան Վարդանյանը դահլիճից դուրս գալուց հետո մեզ ասաց, որ քանի որ արտգործնախարարը ներկա չէր նիստին, հետևաբար կառավարությունն ի վիճակի չէ այդ հարցին պատասխանելու, այդ թվում՝ Նիկոլ Փաշինայնը։


 

Մանրամասն՝ տեսանյութում