Հակառակորդը վերսկսել է հրետանակոծությունը Այգեպար եւ Մովսես գյուղերի ուղղությամբ

Հակառակորդը վերսկսել է հրետանակոծությունը Այգեպար եւ Մովսես գյուղերի ուղղությամբ

Չնայած երեկ հայ-ադրբեջանական սահմանին գրանցված հարաբերական անդորրին, գիշերը հակառակորդը կրկին վերսկսել է ռազմական գործողությունները, դիվերսիոն ներթափանցման փորձ արել:

Սահմանային իրավիճակի մասին քիչ առաջ տեղեկություն է հրապարակել ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, մասնավորապես գրելով. «Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։

Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։

Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։
Սա երեկ ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է»: