Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել

Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել

Ճապոնիայի կառավարությունն այսօր հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է «Կիյոդո» լրատվական գործակալությունը։ Սինդձո Աբեն ընդունել է կաբինետի անդամների՝ հրաժարական տալու մասին հայտարարությունը։ Հրաժարականի պատճառն այն է, որ տեղի ունեցած պառլամենտի վերին պալատի ընորթւոյւններից հետո, վարչապետը որոշել էր փոփոխություններ մտցնել կառավարությունում։ Նշենք, որ այս քայլը արվում է սպառողական հարկը մինչեւ 10 տոկոս բարձրացնելուց առաջ։ Սպասվում է, որ այս անգամ կառավարության կազմում պորտֆելները կպահպանեն միայն ֆինանսների նախարար Տարո Ասոն եւ կառավարության խոսնակ Եսիհիդե Սուգան։ Տեղի կունենան նաեւ փոխատեղումներ եւ տեղափոխություններ։