Համատեղ զորավարժություններ կանցկացնեն 

Համատեղ զորավարժություններ կանցկացնեն 

Բուլղարական ռազմածովային ուժերի օժանդակող երկու նավեր՝ ֆրեգատ «Վերնիյ»-ն ու «Դերզկիյ»-ը, համատեղ զորավարժություններ կանցկացնեն ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի հետ Սեւ ծովի բուլղարական մերձափնյա տարածքներում։ Այս մասին հայտնում է բուլղարական հեռագրական գործակալությունը։

Զորավարժությունները տակտիկական են, որոնց ընթացքում մշակվում են նավերի պաշտպանության հետ կապված գործողությունները, ներառյալ նաեւ այն  դեպքերի համար, երբ դրանք ենթարկվում են քիմիական, կենսաբանական կամ միջուկային հարձակման։