Ստեղծվում է  «ԻՋԵՎԱՆ» կամավորական ջոկատ

Ստեղծվում է  «ԻՋԵՎԱՆ» կամավորական ջոկատ

Իջևանի քաղաքապետը համայնքապետարանի ֆեյսբոքւայն էջում գրառում է հրապարակել.

«Սիրելի հայրենակիցներ,
 ուզում եմ տեղեկացնել, որ հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության համար ստեղծվում է  «ԻՋԵՎԱՆ» կամավորական ջոկատ: Հայրենքի առջև իմ սուրբ պարտքը կատարելու համար առաջինն եմ կամավորագրվում այս ջոկատին: Կոչ անում բոլորիդ` համախմբվել և միասին կերտել մեր նորօրյա հաղթանակը: Վստահ եղեք, որ մենք առաջնագիծ ենք մեկնում մեր վերջնական ու անշրջելի հաղթանակն ամրագրելու համար:

Բոլոր այն անձիք, ովքեր պատրաստ են միանալ մեզ` պետք է ներկայանան համայնքապետարան կամ դիմեն անձամբ ինձ: Նշեմ, որ այս ընթացքում Իջևանի համայնքապետարանն աշխատում է 24/7 ռեժիմով և կարող եք մոտենալ ցանկացած ժամի»: