Արամ Ա-ն աջակցություն է հայտնել Ռուս Ուղղափառ եկեղեցուն

Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը աջակցություն է հայտնել Ռուս Ուղղափառ եկեղեցուն՝ ի պատասխան Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի՝ Ուկրաինայի իշխանության կողմից Ուկրաինական Ուղղափառ եկեղեցու դեմ սանձազերծված հալածանքների առնչությամբ արված խնդրանքի։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը համապատասխան նամակ է ուղղել Կիրիլ պատրիարքին։ Արամ Ա-ն նամակում գրել է, որ խորապես ցնցված է, իմանալով, որ ուկրաինական իշխանությունները հալածանքներ են իրականացնում՝ ձերբակալելով հոգեւորականների եւ հավատացյալների։ Նա այդ գործողությունները որակել է անօրինական եւ անընդունելի բարոյական առումով, ինչպես նաեւ՝ դրանք որակել է միջազգային իրավունքին հակասող։ Արամ Ա-ն նաեւ ասել է, որ աջակցություն է հայտնում Կիրիլ պատրիարքին եւ Ռուս Ուղղափառ եկեղեցուն այս դժվարին ժամանակներում։
Կարծիքներ