Թուրքական ինքնաթիռը Օդեսայում կոշտ վայրէջք է իրականացրել․ տեսանյութ

Թուրքական ինքնաթիռը Օդեսայում կոշտ վայրէջք է իրականացրել․ տեսանյութ

Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 737 օդանավը կոշտ վայրէջք է իրականացրել Օդեսայում։ Այս մասին հայտնում է «Страна.UA»-ն։ Նախնական տեղեկությունների համաձայն, վայրէջքի պահին ավիալայները, որը իրականացնում էր Ստամբուլ-Օդեսա թռիչքը, վատ եղանակային պայմանների պատչառով չի կարողացել վայրէջք կատարել առաջին փորձից, իսկ երկրորդ փորձի ընթացքում իրականացրել է վթարային կոշտ վայրէջք ու հայտնվել է թռիչքուղուց դուրս։ Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։ Բոլոր 136 ուղեւորները տարհանվել են։