Դատավորները նշանակվում են ուղիղ 12 տարով և ուղիղ 12 տարով․ խորհրդարանական մեծամասնությունը դարձյալ կփոխի դատարանի ողջ կազմը

Դատավորները նշանակվում են ուղիղ 12 տարով և ուղիղ 12 տարով․ խորհրդարանական մեծամասնությունը դարձյալ կփոխի դատարանի ողջ կազմը

Դրված է գերնպատակ՝ ունենալ հլու-հնազանդ Սահմանադրական դատարան, և այն լուծելու խնդիրը մարդկանց ստիպում է անել չմտածված ու անլուրջ քայլեր։ Այսօր պատասխանելով լրագրողի այն հարցին, թե աահմանադրական հանրաքվեի հապշտապ նշանակումը և եվրոպական կառույցների հետ չհամագործակցությունն ինչ հետևանքներ կարող է ունենալ, հայտարարեց «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն, արդարադատության նախկին նախարար  Դավիթ Հարությունյանը։

«Եվրոպական կառույցին և ընտանիքին  անդամակցելը ենթադրում է խաղի որոշակի կանոններ, որոնք երկիրը կամովին է հանձնել, և այդ կանոնները չպահպանելը այդ կառույցներում, անշուշտ, սասանելու է մեր հեղինակությունը, բայց կարծում եմ՝ ամենալուրջ խնդիրը սա չէ։ Եթե մենք գնում ենք հակասահմանադրական ճանապարհով, դա շատ ավելի վտանգավոր է մեր ապագայի համար, քան ուղղակի մեր դիրքերի թուլացումը եվրոպական կառույցներում »,-ասաց Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ եթե այս հանրաքվեով ՍԴ անդամները տուն ուղարկվեն, մենք տասնամյակներ ճաշակելու ենք  դրա արդյունքը։

«Դատավորները նշանակվում են ուղիղ 12 տարով և ուղիղ 12 տարով, խորհրդարանական մեծամասնությունը դարձյալ կփոխի դատարանի ողջ կազմը։ Կհայտնվեն 12 նոր դատավորներ՝ ընտրված դարձյալ այդ քաղաքական մեծամասնության կողմից։ Դուք չեք գտնի աշխարհում որևէ դատարան, որի կազմն ամբողջությամբ միանգամից փոխվում է։ Չեք գտնի ոչ միայն այն պատճառով, որ դա ստեղծում է անկայունություն, բացարձակապես ինստիտուցիոնալ հիշողություն չունեցող մարմին, այլ այն պատճառով, որ դատական իշխանության առանձնահատկությունը հենց դա է,  նրա անդամները փոխվում են ժամանակի ընթացքում, նրանք միանգամից չեն փոխվում, որպեսզի կարողանան ապահովել բալանսավորումը»,-ժպտալով ասաց Դավիթ Հարությունյանը։