Կինը մեքենայով  ընկել է ծովը, բայց ողջ է մնացել

Կինը մեքենայով  ընկել է ծովը, բայց ողջ է մնացել

Մեծ Բրիտանիայի Ուելսի երկրամասի Լայմսլեյդում մեքենայով կինը ընկել է ծովը, սակայն կարողացել է դուրս գալ մեքենայից եւ լողալով հասնել ափ ու փրկվել։ Այս մասին հայտնում է WalesOnline-ը։ Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան։ Փրկարարները 15 րոպեում հասել են դեպքի վայր եւ կնոջը ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն եւ հոսպիտալացրել։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։