Facebook-ը խոստացել է միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո քաոս սկսվի

Facebook-ը խոստացել է միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո քաոս սկսվի

Facebook-ը հայտարարել է, որ վճռական եւ բացառիկ միջոցներ կձեռնարկի, որպեսզի սահմանափակի իր հարթակում կոնտենտի տարածումը, եթե ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո, որոնք տեղի են ունենալու այս տարվա նոյեմբերին, սկսվի քաոս եւ անկարգություններ։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։

Facebook-ը, ըստ տարածված հայտարարության, արդեն իսկ մշակել է սահմանափակող միջոցառումներ, որպեսզի կարողանա հաղթահարել հետընտրական հնարավոր քաղաքացիական հուզումներ, եւ նվազեցնել քաղաքական երկվությունը, որը կապված կլինի ընտրության առկա եւ փոստային եղանակների հետ։ Այլ մանրամասներ սոցկայքը չի բարձրաձայնել։