Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ․ Աբբաս Մուսավի

Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ․ Աբբաս Մուսավի

«Թեհրանը» պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Աբբաս Մուսավին։ Ըստ նրա, հենց որ սկսվել են բախումները կողմերի միջեւ, Իրանը սկսել է ցուցաբերել ակտիվություն, որպես միջնորդ։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը վստահ է, որ ռեգիոնը չի կարող իրեն եւս մեկ հակամարտության շռայլությունը թույլ տալ։ Մուսավին նաեւ կոչ է արել Երեւանին եւ Բաքվին ցուցաբերել զսպվածություն։