Թռչնագրիպի պատճառով Հարավային Կորեայում 22 միլիոն տնային թռչուն է ոչնչացվել

Թռչնագրիպի պատճառով Հարավային Կորեայում 22 միլիոն տնային թռչուն է ոչնչացվել

Հարավային Կորեայում արդեն 21,7 միլիոն տնային թռչուն է ոչնչացվել այդ երկրում տարածվող թռչնագրիպի դեմ պայքարի շրջանակներում։ Բարձր պաթոգենության թռչնագրիպն արդեն տարածվել է երկրի բոլոր թռչնաֆերմաներում։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։

H5N8 տեսակի գրիպը Հարավային Կորեայում առաջին անգամ ֆիքսվել էր այս տարվա նոյեմբերի վերջին։ Ներկայումս արդեն կա վարակման 72 դեպք։