Առաջին անգամ եմ լսում․Վ․Կարապետյանը՝ Վանեցյանի հրաժարականի դիմումի մասին

Առաջին անգամ եմ լսում․Վ․Կարապետյանը՝ Վանեցյանի հրաժարականի դիմումի մասին

«Հայելի»- ն հղում անելով իր սեփական աղբյուրներին՝ գրել էր, որ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացրած որոշումից հետո Նիկոլ Փաշինյանը իր մոտ է կանչել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և պարտադրել ազատման դիմում գրել,ասել է,որ եթե ժամանակին Վանեցյանը իր լծակները լավ աշխատեցներ ՍԴ ներկայացուցիչների և նրանց ընտանիքների մասին լուրջ կոմպրոմատներ հավաքեր,ապա ՍԴ-ն նման որոշում չէր կայացնի: Այդ խոսակցությունից հետո, ուրբաթ օրը,Վանեցյանը կառավարությանն է ներկայացրել ազատման դիմումը ,սակայն Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի երեխաների հարսանիքի ժամանակ իրավիճակը փոխվել է:

Փաշինյանը արդեն փափկել է,երկուշաբթի օրը Վանեցյանին հորդորել է գալ և ետ վերցնել ազատման դիմումը: 

«Հրապարակը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին հարցրեց, թե ընդունե՞լ է արդյոք Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումը, ինչին ի պատասխան խոսնակն ասաց՝ առաջին անգամ եմ լսում։

Ինչ վերաբերում է հարցին, թե ԱԱԾ տնօրենը գրե՞լ է դիմում, թե ոչ, ապա Կարապետյանն ասաց՝ կճշտեմ։ Հարցին էլ, թե ո՞վ՝ Նիկոլ Փաշինյա՞նն է հետ տվել դիմումը, թե Վանեցյանը՝ հետ վերցրել, նա նույն պատասխանը տվեց՝ կճշտեմ։