Լավրովն անդրադարձել է Բելառուսին միջուկային զենքը վերադարձնելու մասին հայտարարությանը 

Լավրովն անդրադարձել է Բելառուսին միջուկային զենքը վերադարձնելու մասին հայտարարությանը 

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանն առ այն, որ հնարավոր է Ռուսաստանը Բելառուսի տարածքում միջուկային զենք տեղակայի։ Նա մասնավորապես ասել է, որ այդ հայտարարությունը պետք է ընկալել որպես նախազգուշացում Արեւմուտքին։

«Ես այդ հայտարարությունը կընդունեի որպես լուրջ նախազգուշացում, թելադրված այն անմիտ քաղաքականությամբ, որը վարում է Արեւմուտքը»,- ասել է նախարար Լավրովը։

Հիշեցնենք, որ Լուկաշենկոն հայտարարել էր, որ եթե Լեհաստանում Միացյալ Նահանգները որոշեն միջուկային զենք տեղակայել, ապա Բելառուսը կառաջարկի, որ Ռուսաստանն իր տարածքում էլ միջուկային զենք տեղակայի։