Հին դեսպանների ադապտացիան լավ է անցնում, ոչ աջ, ոչ ձախ 

Հին դեսպանների ադապտացիան լավ է անցնում, ոչ աջ, ոչ ձախ 

Այսօր ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողով եկած ԱԳՆ փոխնախարարներից Ավետ Ադոնցին, ով  նախ ներկայացրել էր ԱԳՆ 2018-ի կատարողականը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջյանյանը հարցրեց, թե ինչպես է հին դիվանագիտական կորպուսը՝ դեսպաններ, դեսպանորդներ և այլն, ադապտացվել 2018-ի ապրիլից հետո նոր իրողություններին ու պայմաններին։

«Մենք ունենք շատ դեսպաններ, երկարամյա ծառայության կոչված, որոնք շատ տարիներ աշխատել  ու ծառայել են նախկին ռեժիմին, իրականացրել են այլ հանձնարականներ, հեղափոխությունից հետո, հասկանալի է, որ նրանց առաջ դրվում են այլ խնդիրներ ու հանձնարարականներ։ Այ, ինչպես է տեղի ունենում այս ադապտացիոն գործըթնացը»,-հարցրեց Արման Բաբաջանյանը։

Նրա հաջորդ հարցը հայկական լոբբիստների մասին էր Սփյուռքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին։ Մասնավորապես, Մադրիդյան 3 սկզբունքների ու 6 տարրերի վերաբերյալ։

Բաբաջանյանը հարցրեց, հայկական կողմ ունի՞ դրանց որևէ մեկնաբանում, որ կարող է Հայաստանի համար ընդունելի լինել։

Եվ մեկ այլ հարց՝ ինչպե՞ս է Հայաստանը կարողացել կապիտալիզացնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը․ ի՞նչ ներդրումներ, ծրագրեր, հոսքեր։
Ադոնցն ասաց, որ հին դեսպանների ադապտացիան լավ է անցնում, «անցնում է շատ խիստ, որը համապատասխանում է ոչ աջ, ոչ ձախ դիվանագիտականն ծառայության օրենքին» Այսինքն, պարզաբանեց Ադոնցը սա ծառայություն է, որից փոքր իսկ շեղման մասին անմիջապես հայտնի է դառնում։

Այս ընթացքում հանձնաժողովի անդամները, այդ թվում Բաբաջանյանն ու «Իմ քայլի» բազմանշանակ ժպտում էին։ Երևի թե նրա համար, որ Ադոնցն ինքը հներից է։ 

Ինչ վերաբերում է 3 սկզբունքներին ու 6 տարրերին, ապա Ադոնցն ասաց՝ վստահ է, որ այս հարցն ընդամենը մեկ շաբաթ առաջ քննարկել են հանձնաժողով եկած Զոհրաբ Մնացականյանի հետ։

Միակ բանը, որ ավելացրեց Ադոնցը այն է, որ այս պահին մեկնաբանություն անելն անշնորհակալ գործ է։

Լոբբիզմի վերաբերյալ․ մեկ շաբաթ առաջ Ադոնցը հանդիպել է Հայ դատի գրասենյակի ղեկավարների հետ, ունեցել է զգացողություններ, որ իրենց օրակարգում էլ կան  լրացուցիչ ենթակառուցվածքային ուժեղացումների մոտեցում։

Հիշեցնենք, որ Աժ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մեկ այլ անդամ էլ՝ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանն էլ Ադոնցին հարցրեց թե ի՞նչ է նշանակում ազգերին խաղաղության նախապատրաստելու թեզը, որը թե՛ բացատրվել է, թե՛ շահարկվել։

«Օրինակ՝ Երևանում օրերս անցավ մի ցուցահանդես, որտեղ պատկերված էին Վրաստանում բնակվող հայ և ադրբեջանցիներ, ցուցահանդեսը մի հատ սենց ամպոռգոռ անվանում ուներ, մի քիչ մշուշոտ եմ հիշում՝ կարող ենք ապրել միասին․․․ տո լի միասին ապրե՞նք» ,-հարցրեց  Արման Աբովյանը։