Հարյուրավոր միլիոններ՝ սպորտային միջոցառումների համար

ԿԳՄՍ նախարարի հրամանով, տարեսկզբին հաստատվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման 2025 թվականի տարեկան ծրագիրը։ 2025 թվականի սպորտային միջոցառումների ցանկում նախանշված է 34 խոշոր ու միջին մարզական միջոցառում։ Դրանց թվում են՝ «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող 5 մարզական մրցաշարերը, որոնց կազմակերպման համար, ընդհանուր առմամբ, հատկացվել է 185 մլն 890 հազար դրամ, ինչպես նաեւ՝ մի շարք այլ միջոցառումներ, որոնց համար կլորիկ գումարներ են դուրս գրվելու ՀՀ պետական բյուջեից։
Այսպես, օրինակ, ՀՀ մարզերում արագ հավաքվող թեթեւ կոնստրուկցիաներով մարզադահլիճների (առնվազն 1) հիմնում, որի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 495 մլն 600 հազար դրամ։
Արտադպրոցական դաստիարակության համար (ԿԳՄՍ նախարարության 26 մանկապատանեկան մարզադպրոցներում պարապողների ընդհանուր՝ ֆիզիկական պատրաստականության հանձնման կազմակերպում: Մարզադպրոցների սաների նախապատրաստում եւ նրանց մասնակցության ապահովում հանրապետական եւ միջազգային առաջնություններին ու մրցաշարերին) ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 2 մլրդ 807 մլն 316 հազար դրամ։
Մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-
մանկավարժների վերապատրաստման կազմակերպման համար (տարեկան շուրջ 182 մարզիչ-մանկավարժների վերապատրաստում) հատկացվել է 10 մլն 654,6 հազար դրամ։
Բասկետբոլի դպրոցականների լիգայի անցկացման համար ՀՀ պետական բյուջեից նախատեսվել է 99 մլն 726,0 հազար դրամ։
Հայաստանի Հանրապետության հակադոպինգային ծրագրերի մշակման եւ իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 88 մլն 426,4 հազար դրամ։
Պետական բյուջեից 735 մլն 918,8 հազար դրամ էլ հատկացվել է օլիմպիական խաղերում աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին եւ նրանց մարզիչներին անվանական թոշակ հատկացնելու համար։
ՀՀ «Տարվա լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպման, անցկացման եւ հաղթող ճանաչված մարզիկների պարգեւատրման համար ՀՀ պետական բյուջեից նախատեսված է 64 մլն 435,1 հազար դրամ։
ՀՀ առաջնություններին եւ միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում եւ առաջնությունների անցկացման համար (37 մարզաձեւի ազգային ֆեդերացիաների կողմից մարզիկների պատրաստում եւ տարբեր մարզաձեւերի ՀՀ առաջնությունների եւ միջազգային մրցաշարերի անցկացում, ուսումնամարզական հավաքների կազմակերպում եւ միջազգային միջոցառումներին մասնակցություն) ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 367 մլն 960,9 հազար դրամ։
Մարզական օբյեկտների շինարարության համար (մարզական օբյեկտների (առնվազն 1) շենքերի (մասնաշենքերի) կառուցում (համաշինարարական աշխատանքներ, ջեռուցման համակարգի իրականացում, ներքին հարդարում, տարածքի բարեկարգում) եւ նախագծում) ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 314 մլն 886,5 հազար դրամ։
Աջակցություն համայնքներին մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման համար (համայնքային ենթակայության շուրջ 2 մարզական հաստատությունների վերանորոգում եւ կառուցում) ՀՀ պետական բյուջեից նախատեսվել է 3 մլրդ 230 մլն 947,6 հազար դրամ։
Կարծիքներ