Միրզոյանի հետո բանակցելուց հետո Բայրամովը մեկնել է Թուրքիա

Բեռլինում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։ Այդ մասին հաղորդում է ԱՊԱ-ն՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին հղումով։
Նշվում է, որ այցի շրջանակներում նախատեսվում է Բայրամովի մասնակցությունը Անթալիայի դիվանագիտական ֆորումին:
Համաժողովում նախատեսված է նրա ելույթը, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ կլինեն:
Կարծիքներ