Մակրոնը կարևոր հայտարարություն է արել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ նոր ժամկետով չի առաջադրվելու նախագահի պաշտոնի համար, քանի որ երկրի սահմանադրությունը նման հնարավորություն չի տալիս։ Հայտարարությունն այսօր արվել է France 2 հեռուստաալիքի եթերում։
«Ես չեմ ձգտում վերընտրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում. Սահմանադրության համաձայն՝ ես դրա իրավունքը չունեմ»,- ընդգծել է Ֆրանսիայի առաջնորդը։
Ներկայում Մակրոնը պաշտոնավորում է նախագահական երկրորդ ժամկետով․ առաջին անգամ ընտրվել է 2017 թվականին, երբ դարձել է Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ նախագահը (39 տարեկան)։
2022 թվականի մարտին Մակրոնը հայտարարեց, որ առաջադրվում է նոր ժամկետի համար և կրկին հաղթեց ապրիլյան ընտրություններում։
Սա 20 տարվա ընթացքում առաջին ընտրություններն էին, երբ գործող նախագահը վերընտրվեց երկրորդ ժամկետով:
Կարծիքներ