ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հյուրընկալեց ապագա ֆինանսիստներին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հյուրընկալեց ապագա ֆինանսիստներին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է համագործակցությունն առաջատար ուսումնական հաստատությունների հետ, որոնք ձգտում են բարելավել կրթության որակն ու  պատրաստել բարձրորակ մասնագետներ: Մասնագիտական կրթություն ստացող ուսանողների համար արդեն ավանդույթ է դարձել Բանկում պրակտիկա անցնելը, որի ընթացքում ծանոթանում են ֆինանսական կազմակերպության կառուցվածքին, անմիջապես աշխատակիցներից  ստանում տարբեր հարցերի պատասխաններ, տիրապետում նախնական  հմտությունների:

Այս անգամ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Գլխամասային գրասենյակն իր դռներն էր բացել Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի «Ֆինանսներ» մասնագիտության ուսանողների համար:

Երիտասարդները ծանոթացան ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ստեղծման, ինչպես նաև պատմական և ճարտարապետական արժեք ունեցող Գլխամասային գրասենյակի շենքի  պատմությանը, այնուհետև համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները ուսանողներին հակիրճ տեղեկատվություն տվեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդներին առաջարկվող պրոդուկտների, կառավարման մարմինների գործառույթների և այլ հետաքրքիր թեմաների վերաբերյալ:

Անդրադարձան նաև ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից տրամադրվող ուսանողական քարտին, որի ընձեռած բազմաթիվ հնարավորություններից մեկն էլ՝ առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի վարկային գիծ ստանալն է: Ապագա ֆինանսիտներին հետաքրքրում էին նաևառևտրային բանկերում պահանջված հաստիքների, բանկային կարիերա սկսելուն առնչվող մի շարք մանրամասներ, ինչպես նաև թվային համալիր ծառայությունները, որոնք թույլ են տալիս արագ լուծել տարբեր խնդիրներ:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸպատրաստակամ է ուսանողներին հնարավորություն ընձեռել՝ պրակտիկայում սովորել բանկային գործի առանձնահատկությունները, աջակցելով բոլոր այն երիտասարդներին, որոնք ձգտում են ընդլայնել իրենց հորիզոնները և հասնել մասնագիտական  բարձունքների:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: