Հարիսն ընտրել է փոխնախագահի թեկնածուին. ո՞վ է նա

Հարիսն ընտրել է փոխնախագահի թեկնածուին. ո՞վ է նա

ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի հավակնորդ Քամալա Հարիսը որպես փոխնախագահի թեկնածու է ընտրել Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցին:

Այս մասին հաղորդում է CNN-ը ՝ վկայակոչելով իր աղբյուրները:

«Փոխնախագահ Քամալա Հարիսը որոշում է կայացրել իր գործընկերոջ վերաբերյալ․ գործընթացին տեղյակ չորս անձ հաստատում է, որ նա ընտրել է Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցին է»,-հայտնում է հեռուստաընկերությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: 

Հանրապետական կուսակցությունից պետության ղեկավարի պաշտոնում պաշտոնապես առաջադրվել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա հետ փոխնախագահի թեկնածու է հաստատվել Օհայո նահանգից սենատոր Ջեյ Դի Վենսը։