Թրամփը՝ Թուրքիայի կողմից F-35-ների գնման մասին

Թրամփը՝ Թուրքիայի կողմից F-35-ների գնման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անդրադարձել է Թուրքիայի կողմից F-35 ինքնաթիռների գնման գործարքի շուրջ ստեղծված խնդրին։ «Թուրքիան նույնպես պատվիրել է ավելի քան 100 հատ F-35 ինքնաթիռ եւ պատրաստվում է ավելացնել պատվերը, էապես ավելացնել»,- ՏԱՍՍ-ի փոխանցման համաձայն ասել է ԱՄՆ նախագահը։ Միաժամանակ նաեւ ԱՄՆ նախագահը նկատել է, որ Անկարան արդեն ունի ռուսական արտադրության հրթիռային համակարգեր եւ նրանց արգելված է ինքնաթիռ ձեռք բերել։ Թրամփը նկատել է, որ իր ու Թուրքիայի նախագահի հարաբերությունները բավականին լավ են եւ նկատել է, որ Անկարան ցանկացել է գնել ամերիկյան «Պատրիոտ» համակարգեր, սակայն ամերիկյան կողմը մերժել է, որից հետո էլ Անկարան գործարք է կնքել ռազմական մակատարարումների հետ կապված՝ Ռուսաստանի հետ։ «Դրանից հետո միայն մենք հանկարծակի սկսեցինք խոսել, որ «Պատրիոտ» համակարգերը կվաճառենք։ Սակայն, քանի որ նրանք արդեն ռուսական սպառազինություն ունեն, մենք չենք կարող նրանց ինքնաթիռ վաճառել, որը արժեր միլիարդավոր դոլարներ»,- ամփոփել է ԱՄՆ նախագահը։