Պուգաչովային թույլ չեն տվել երկրից հանել 20 միլիոնի արժեքավոր իրեր
Խորհրդային եւ ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան փորձել է Ռուսաստանից արտասահման տեղափոխել մոտ 20 միլիոն դոլարի անտիկվարիատ։ Ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, արտասահման տեղափոխելու համար նախատեսված անտիկվարիատի շարքում են եղել Ռեմբրանդտի եւ Լեոնարդո դա Վինչիի ժամանակակիցներ համարվող նկարիչների կտավներ։
Համաձայն մասնագետների, Պուգաչովայի հավաքածուի մեջ կան 16-17-րդ դարերի թանգարանային նմուշներ, որոնք կարելի է հանել աճուրդի։ Օրինակ Լեոնարդո դա Վինչիի «Աստվածամայրը Մանկան եւ երկու հրեշտակների հետ» կտավի արժեքը սկսվում է մեկ միլիոն դոլարից։ Հայտնի է նաեւ, որ երբ Պուգաչովան Ռուսաստան է գնացել, նրա ներկայացուցիչները կազմել են վերջինիս ունեցած անտիկվարիատի ցանկը։ Ցանկում 19-րդ դարի ֆրանսիական ջահ, 19-րդ դարի սպասք, 16-19-րդ դարերի քանդակներ։ Բոլոր իրերը պետք է արտասահման տարվեին Շերեմետեւոյի օդանավակայանից։ Սակայն Պուգաչովայի ներկայացուցիչները չեն կարողացել անհրաժեշտ փաստաթղթային հիմնավորումները կատարել, ինչի պատճառով մաքսային ծառայությունը թույլ չի տվել, որպեսզի դրանք հանվեն դուրս ՌԴ տարածքից։
Կարծիքներ