«Արարատը» պարտվել է Մոսկվայի «Սպարտակին»

«Արարատը» պարտվել է Մոսկվայի «Սպարտակին»

Երեւանի «Արարատը» ստուգողական հավաք է անցկացնում Ռուսաստանի Սոչի քաղաքում։

Երևանյան ակումբը ընկերական հանդիպում է անցկացրել նաև Մոսկվայի «Սպարտակի» հետ և զիջել մրցակցին 1-3 հաշվով։ Հայկական  թիմի կազմում միակ գոլը խփել է Վեսլեն Ժունիորը, որն առաջին խաղակեսում հավասարեցրել է հաշիվը, սակայն երկրորդ խաղակեսում «Սպարտակը» երկու գոլ է խփել եւ հասել հաղթանակի։