Քիչ առաջ ավարտվեց Վահան Պողոսյանի հարցաքննությունը

Քիչ առաջ ավարտվեց Վահան Պողոսյանի հարցաքննությունը

Քիչ առաջ ավարտվեց առողջապահության նախկին նախարար Վահան Պողոսյանի հարցաքննությունը Քննչական կոմիտեում։ ՔԿ-ից չեն մեկնաբանում տեղեկությունը՝ նշելով․ «Նախաքննության շահերից ելներով՝ այս պահին ավել տեղեկատվություն, քան Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվածն է, հայտնել չենք կարող»։ Պողոսյանի պաշտպանը եւս չցանկացավ մեկնաբանել՝ ասելով, թե այս պահին զբաղված է։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի հետ՝ ճշտելու, թե արդյոք նա հարցաքննվե՞լ է այս գործի շրջանակում, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։ Մուրադյանի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը տեղեկացրեց, որ նա չի հարցաքննվել։

Նշենք, որ նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Պողոսյանը, 2011թ. դեկտեմբերից մինչև 2016թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի՝ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բժշկական օգնության կազմակերպման, ՀՀ տարածքում «ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման և տուբերկուլյոզի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի իրականացման բնագավառում նախարարության աշխատանքները համակարգող տեղակալի պաշտոնը, առերևույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: Վերջինս 2019թ. մարտի 7-ին ձերբակալվել է՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է։