Խոստացել է պարաշյուտով թռչել

Խոստացել է պարաշյուտով թռչել

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը պարաշյուտիստ դեսանտայինների հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ ինքն էլ թռչելու է պարաշյուտով։ Այս մասին հայտնում է La Depeche-ն։ Ըստ պարբերականի հաղորդման, նախագահ Մակրոնը եղել է շատ ներշնչված պարաշյուտիստ դեսանտայինների 11-րդ բրիգադի ցուցադրական ելույթներից։ Հետաքրքիր է այն, որ բրիգադի հրամանատարն ինքն է առաջարկել, որ նախագահ Մակրոնն ու վարչապետ Էդուար Ֆիլիպը եւս թչռեն պարաշյուտով։