Պարույր Սեւակի շենքի քանդումը կատարվել է խախտումով` տուգանքը 4000 ԱՄՆ դոլար

Պարույր Սեւակի շենքի քանդումը կատարվել է խախտումով` տուգանքը 4000 ԱՄՆ դոլար

Չքնաղ լուր, ընկերնե՛ր։ Նստեք կամ բռնվեք, որ չընկնեք։

Քանի որ Պարույր Սևակի փողոցում շենքի քանդումը կատարվել է խախտումով, ապա քաղաքապետարանը տուգանելու է շենքը քանդողին։ Նախատեսված էր, որ շենքը պիտի ապամոնտաժեին հարկ առ հարկ, բայց բռնել, փլել են միանգամից։
Տուգանքի գումարն՝ ըստ քաղաքապետարանի խոսնակի կազմում է... [էս էն բռնվելու մոմենտն ա, ուշադիր!] ... «մինչև 1,5 մլն դրամ»։
Մոտ 4000 դոլար, Կառլ!!!

Ասեմ, որ 80 քառակուսի մակերեսով կիսախարխուլ տնակի քանդելու և շինաղբը հեռացնելու գին է դա, պլյուս-մինուս։

Եւ ինձ ոչ ոք չի կարող ապացուցել, որ սա քաղաքապետարան - կառուցապատող - սեփականատեր լավ յուղոտ կոռուպցիոն գործարք չէ։ Մտքիս միանգամից եկավ Ծիծեռնակաբերդի խճուղու «պատահաբար փլված» 4րդ գծի աֆյոռան։
Թե բա 1,5 մլն դրամ... 

Սա է նիկոլապետությունը. քաղաքացու կյանքը, առողջությունը, անվտանգությունը, սեփականության իրավունքները ոչ մեկին չեն հետաքրքրում։ Հաբռգած մի մեծահարուստ կամ պաշտոնյա, եթե իրեն այդպես ավելի հարմար է, կարող է ձեր ընտանիքի գլխին շենք փլի, վրայից էլ մի հատ Քրիստոսի արձան դնի։

Քաղաքացին անպաշտպան է և հա էլ մնալու է անպաշտպան, մինչև չսովորի կազմակերպվել ու կոլեկտիվ դիմադրել էս բեսպրեդելին։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից