Մեսսին վեցերորդ անգամ ստացավ «Ոսկե գնդակ»

Մեսսին վեցերորդ անգամ ստացավ «Ոսկե գնդակ»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին վեցերորդ անգամ ստացավ «Ոսկե գնդակ»։ Մրցանակը հանձնվել է France Football ամսագրի կողմից նախօրեին։ Մեսսին առաջ է անցել Վիրջիլ վան Դեյկից, Քրիշտիանու Ռոնալդուից եւ Սադիո Մանեից։

Նշենք, որ լավագույն երիտասարդ մարզիկ կոչմանն արժանացել է «Յուվենտուսի» մարզիկ Մաթեյս դե Լիգտը։Լավագույն կին ֆուտբոլիստ է ճանաչվել Մեգան Ռափինոն։