Պաչիկներ

 Պաչիկներ
 Պաչիկներ
 Պաչիկներ

Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ  Գասպարյանի ծննդյան օրն է։ Որևէ մեկը հիշե՞լ է։ Խոսքս առաջին հերթին պաշտոնական աղբյուրների մասին է։ Այսպես է դարձել․  մեր մեծերին, ինչպես շարքային քաղաքացիներին, հիշում են իրենց հարազատները, ընկերները։ Մշակույթի նախարարությունը չկա,  ասում են ձուլվել է ինչ որ նախարարության, իսկ ինձ թվում է թե մշակույթն ու էլի շատ արժեքավոր բաներ «այնպես են փռել ասֆալտին», որ էլ տեղից երբեք չբարձրանան։

Օրվա ավարտն էր, երբ հանդիպեցի Ազատ Գասպարյանի թոռնուհու, լրագրող   Արուսիկ Տիգրանյանի շնորհավորանքը։ Տեղադրել էր նաև պապիկի հետ երկու լուսանկար ( սլայդում)

Arusik Tigranyan

Իմ շատ սիրելի պապիկի ծնունդն է, այսօր նա կդառնար 76 տարեկան) սիրեք ու պաչիկներ արեք ձեր պապիկներին)

Շատերը չգիտեին, որ Արուսիկը մեծ դերասանի թոռնուհին է, մեծ մասը զարմանում էին․

Lilit Sargsyan իմ նման քանի՞սը զարմացան՝ իմանալով, որ Արուսիկը մեծն դերասանի թոռնուհին է

 

Օրվա ավարտին ուզում եմ հիշեցնել, որ ազգային  արժեքները կորցնում են մոռացության ճանապարհին։ Մենք քայլում ենք, դժվար է խոստովանել,  այդ ճանապարհով։